Պաշտոնական
Լարված իրավիճակ դատարանի մոտ (ուղիղ)
«Սպայկա» ընկերության ախատակիցները, որոնք բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ իրենց ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորման, փակել են Տիգրան Մեեծի պողոտան՝ Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դիմաց:
Ոստիկանները փորձում էին դուրս բերել ավտոմեքենան, որի ներսում «Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյանն է: Ակցիայի մասնակցիները թույլ չէին տալիս մեքենան անցնի: Ակցիայի մասնակիցներից ոմանք նստում էին մեքենայի վրա, որ այն չհեռանա: Քիչ առաջ ոստիկաններին հաջողվեց մեքենան դուրս բերել ցուցարարների միջից:
Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Պահանջում ենք Նիկոլին», «Դավիթ Ղազարյան», «Պայքար, պայքար մինչեւ վերջ»:
Նշենք, որ այսօր՝ ապրիլի 8-ին դատարանը որոշեց կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին: