Արցախ
Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Ղարաբաղի հարցը
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Դոհայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները և իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Լիբիայում ու Սիրիայում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել ենք Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները, Լեռնային Ղարաբաղի, Լիբիայի եւ Սիրիայի վերջին իրադարձությունները»,- գրել է նա Twitter-ի իր էջում: