«  Հունիս 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Լեմկինի ինստիտուտը մտահոգված է Երևանում ցուցարարներին և լրագրողներին ցրելու ագրեսիվ մարտավարությամբ

Լեմկինի ինստիտուտը մտահոգված է Երևանում ցուցարարներին և լրագրողներին ցրելու ագրեսիվ մարտավարությամբ

Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը մտահոգված է հունիսի 12-ին Երևանում ցուցարարներին և լրագրողներին ցրելու ագրեսիվ մարտավարությամբ, որը հակասում է խաղաղությանը, ժողովրդավարական սկզբունքներին և մարդու իրավունքներին Հայաստանի հռչակած հավատարմությանը: Այս հանձնառությունը պետք է նշանակի խաղաղ հավաքների և խոսքի ազատության իրավունքների պաշտպանություն, այլ ոչ թե այլախոհության ճնշում բռնության և արյունահեղության միջոցով: Այս մասին ասվում է ինստիտուտի հայտարարության մեջ։

«Հունիսի 12-ին Երևանում շարունակվող հակակառավարական ցույցերի ժամանակ ոստիկանությունը կոշտ ուժ կիրառեց, այդ թվում տասնյակ ծխարձակող և լուսաձայնային նռնակներ՝ ուղղված անմիջապես ամբոխի վրա, ինչի հետևանքով  գրեթե հարյուր մարդ վիրավորվեց, այդ թվում՝ մի քանի լրատվական ծառայությունների լրագրողներ։  Իրավապահ մարմինների ներկայացուցիչները պնդում են, որ ոստիկանները թեթև վնասվածքներ են ստացել։

Տագնապալի է այն փաստը, որ իշխանությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միասին պաշտպանեցին ոստիկանության այս գործողությունները։ Ինչպես բազմիցս նշել ենք, խոսքի և հավաքների ազատությունը մարդու հիմնարար իրավունքներն են և ներառական ու արդար հասարակության հիմնական սկզբունքները:

Դրանք նաև ցեղասպանության կանխման կարևորագույն գործիքներ են, քանի որ այս իրավունքները անհատներին և համայնքներին հնարավորություն են տալիս հանդես գալ անարդարության դեմ և պատասխանատվություն պահանջել իրենց կառավարություններից: Մարդկանց իրենց մտավախությունները բարձրաձայնելու և համախմբվելու հնարավորություն տալով՝ հասարակություններն ավելի մեծ հնարավորություն են ունենում ցեղասպանության գործընթացներին նպաստող գործոնները վերացնելու և մեղմելու համար։ 

Այսպիսով, Լեմկինի ինստիտուտը մտահոգված է հունիսի 12-ին Երևանում ցուցարարներին և լրագրողներին ցրելու ագրեսիվ մարտավարությամբ, որը հակասում է խաղաղությանը, ժողովրդավարական սկզբունքներին և մարդու իրավունքներին  Հայաստանի հռչակած հավատարմությանը:

Այս հանձնառությունը պետք է նշանակի խաղաղ հավաքների և խոսքի ազատության իրավունքների պաշտպանություն, այլ ոչ թե այլախոհության ճնշում բռնության և արյունահեղության միջոցով», - ասվում է Լեմկինի ինստիտուտի հայտարարության մեջ: