ԼՂ հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ առաջնահերթությունների շարքում է
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն Մշտական խորհրդին ներկայացված առաջնահերթությունների շարքում նշել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Այս մասին հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:
«Տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը մնում է մեր գլխավոր առաջնահերթությունը»,- ասել է Լինդեն՝ նշելով Լեռնային Ղարաբաղի, Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Բելառուսի շուրջ առկա ճգնաժամերը:
«Միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգները, ինչպես նաև այդ կոնֆլիկտների հետևանքով առաջացած տառապանքներն անթույլատրելի են»,- նշել է Լինդեն։
Նա ընդգծել է, որ կոչ է անելու հարգել միջազգային իրավունքը բոլոր հակամարտություններում, աջակցել մարդասիրական հետևանքների մեղմացմանը։ Լինդեն շեշտել է, որ իբրև գործող նախագահ պատրաստ է անմիջականորեն համագործակցել շահագրգիռ կողմերի հետ և ԵԱՀԿ-ի բարի ծառայություններն է առաջարկում լուծումների որոնմանը նպաստելու համար։
Նշենք, որ 2021թ. ԵԱՀԿ-ում նախագահում է Շվեդիան: