Տարածաշրջան
Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել
Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել։ Տեղեկությունը հայտնել Է առողջապահության նախարարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Այսպիսով, լիբանանյան իշխանությունները կատարում են բողոքի ցույցեր անող քաղաքացիների պահանջներից մեկը:
Հիշեցնենք, որ անցած ուրբաթից Լիբանանում ցույցեր են կազմակերպվում, որոնք վերածվել են զանգվածային բախումների։ Ցուցարարները քարեր ու ճայթռուկներ են նետել ոստիկանների վրա, վերջիններս արցունքաբեր գազ են կիրառել։
Անկարգությունների հետևանքով մահացել է անվտանգության ուժերի աշխատակիցներից մեկը, տուժել է ավելի քան 700 մարդ: