Լիլիթ Մկրտչյանը հաղթեց ադրբեջանցուն, Էլինա Դանիելյանը դարձավ առաջնության առաջատար
Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնության նախավերջին տուրում հաղթել է ադրբեջանցի շախմատիստուհի Զեինաբ Մամեդջարովային։
Ավելի վաղ նույն առաջնությունում Մամեդջարովային պարտության էր մտնել Հայաստանի շախմատի կանանց հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը։
Երեկ՝ օգոստոսի 19-ին, առաջնության 10-րդ տուրում Դանիելյանը սև խաղաքարերով հաղթել է վրացի շախմատիստուհի Բելա Խոտենաշվիլիին: Սա Դանիելյանի 6-րդ հաղթանակն է։ Այժմ հայ գրոսմայստերն ունի 8 միավոր և ուկրաինացի Յուլյա Օսմակի հետ կիսում է առաջին տեղը։ Առաջնության ավարտին մնացել է ընդամենը մեկ տուր:
Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը մասնակցում են 29 երկրի 117 շախմատիստուհիներ։