Պաշտոնական
Լոս Անջելեսից Երևան է հասել 20 տոննա հումանիտար օգնություն (տեսանյութ)
Համազգային ջանքերի համախմբում. Համահայկական հիմնադրամի կազմակերպած հատուկ չվերթով Լոս Անջելեսից Հայաստան է փոխադրվել շուրջ 20 տոննա հումանիտար օգնություն:
Մոտ օրերս երկրորդ բեռնափոխադրող օդանավը նույնպես կժամանի Երևան, ինչի շնորհիվ Հայաստան կհասնի ևս 40 տոննա մարդասիրական օգնություն։
Հայաստան է ժամանելու նաև բժշկական անձնակազմ, այդ թվում` վնասվածքաբան-վիրաբույժներ իրենց տեղացի գործընկերների հետ միասին անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելու համար։
Այս փոխադրումները և խիստ անհրաժեշտ բժշկական անձնակազմի համակարգումը իրականացնում է Հիմնադրամի գործընկեր ArmeniaFund-ը։