«  Հուլիս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Լոս Անջելեսում հայերն ադրբեջանցիներին «շան ծեծ տվեցին» (տեսանյութ)

Լոս Անջելեսում հայերն ադրբեջանցիներին «շան ծեծ տվեցին» (տեսանյութ)

ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիաներ են անցկացնում՝ ընդդեմ վերջին շրջանում ՀՀ պետական սահմանի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումների:

Բողոքի ցույցը մեկնարկել է Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև,. որին մասնակցել են հազարավոր հայեր: Մասնակիցները դատապարտել են ադրբեջանական ագրեսիան: Ակցիան ուղեկցվել է հայկական երգ ու պարով:

Ավելի ուշ ընդհարում է տեղի ունեցել ադրբեջանցիների հետ: Կան վիրավորներ: Ադրբեջանցիները տարածքը լքելիս հարձակվել են հայ աղջիկների վրա, տեղեկացնում ենք  Վրույր Թադեւոսյանի ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակումից, ով Հորիզոն հեռուստաընկերության ներկայացուցիչ է:

Ականատեսներից մեկը պատմեց, որ տեսնելով հարձակումը հայ աղջիկների վրա, հայ երիտասարդները ճեղքել են ոստիկանական շղթան եւ «բոլորին շան ծեծ տվեցին»:

«Ադրբեջանցիներն ուղղակի փախան: Իրենք հայերի ուղղությամբ անընդհատ ինչ-որ բաներ էին նետում, իսկ երբ ոստիկանների ուղեկցությամբ հեռանում էին, ավելի ագրեսիվացան: Ի վերջո, ծեծ ուտելով փախան, ու իրանց հասնում է, որովհետեւ իրենք հայ աղջիկների վրա էին հարձակվել»: