Հասարակություն
Լյովա Գևորգյանը ջախջախեց ադրբեջանցուն՝ 11։ 0 (տեսանյութ)
Գերմանիայի Դորտմունդ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հունիսի 30-ին ազատ ոճային Լյովա Գևորգյանը փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի մարզիկի հետ պայքարում և ոսկե մեդալ է նվաճել։
Նշենք, որ հայ մարզիկը զինվոր է։
Առաջնությունը մեկնարկել է հունիսի 28-ին։
Գերմանիա են մեկնել 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 61 կգ՝ Լևիկ Միքայելյանը, 65 կգ՝ Տիգրան Ղազարյանը, 70 կգ՝ ՆարեկՀարությունյանը, 74 կգ՝ Մուշեղ Մկրտչյանը, 79 կգ՝ Կնյազ Իբոյանը, 92 կգ՝ Սերգեյ Սարգսյանը և 125 կգ՝ Լյովա Գևորգյանը:
Եվրոպայի առաջնությունը կավարտվի հուլիսի 4-ին: