«  Սեպտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լայնածավալ ռազմական գործողությունների մասին հաղորդումների կապակցությամբ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս մասին ասվում է այն նյութերում, որոնք հրապարակել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահ Աբդու Աբարին ԱԽ-ում քննարկման արդյունքների վերաբերյալ։

«Նրանք խստագույնս դատապարտել են ուժի կիրառումը և ափսոսանք հայտնել մարդկանց մահվան կապակցությամբ», - հայտարարել է Աբարին:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դադարեցնել կրակը և առարկայական բանակցություններ սկսել առանց նախապայմանների, ինչպես նաև հաստատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առանցքային դերն այս հարցում:

Աբարին լրագրողներին հայտնել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն կանի ամեն ինչ, որպեսզի լիցքաթափի իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում։

«Մենք կանենք այն ամենը, ինչ կարող ենք անել որպես Անվտանգության խորհրդի անդամներ ՝ իրավիճակը կարգավորելու համար։ Եթե պահանջվի, մենք կխոսենք երկու ներկայացուցիչների (Հայաստանի և Ադրբեջանի) հետ, որպեսզի օգնենք նրանց ընդհանուր լեզու գտնել այստեղ՝ Նյու Յորքում և իրադարձությունների վայրում»,-ասել է Աբարին ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Անվտանգության խորհուրդը չի պատրաստվում հանդիպումներ ունենալ ՄԱԿ-ում Հայաստանի և Ադրբեջանի մշտական ներկայացուցիչների հետ: