Արցախ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները ուրբաթ առավոտյան Լիբիայի վերաբերյալ խորհրդակցություններից հետո քննարկելու են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ Ֆրանսիայի առաջարկով, հաղորդում է ՄԱԿ ԱԽ աշխատանքները լուսաբանող Security Council Report (SCR) անկախ հետազոտական կենտրոնը:
Հաղորդագրության համաձայն՝ քննարկումը կայանալու է օրակարգի «Այլ հարցեր» բաժնում:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտից փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։