Կարեվոր
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը Լաչինի միջանցքի հարցով (տեսանյութ)
Առայժմ հստակ չէ`արդյոք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ գիշեր շուրջ երկու ժամ շարունակված քննարկումներից հետո բանաձև կամ հայտարարություն կընդունի Լեռնային Ղարաբաղի հարցով:
Հայաստանի արտգործնախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ կողմերի փաստարկները, ինչպես նաև Անվտանգության խորհրդի անդամների դիրքորոշումները լսելուց հետո` առաջիկա 24 ժամում, շրջանառության մեջ կարող է դրվել բանաձևի, կամ` հայտարարության տեքստ: Այս հարցով հստակություն, սակայն, դեռևս չկա: