«  Դեկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

ՄԱԿ-ի դատարանը Բաքվից պահանջել է դադարեցնել հայերի նկատմամբ ռասայական ատելության հրահրումը

ՄԱԿ-ի դատարանը Բաքվից պահանջել է դադարեցնել հայերի նկատմամբ ռասայական ատելության հրահրումը

Հաագայի դատարանը հրապարակեց Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռը: 
Մասնավորապես ՄԱԿ-ի դատարանը գտնում է, որ Ադրբեջանը պետք է իր հանձնառությունների շրջանակում ապահովի 2021-ի հակամարտության պատճառով գերեվարված և այժմ գերեվարման մեջ գտնվող բոլոր անձանց անվտանգությունը, պաշտպանի նրանց բռնություններից և անմարդկային վերաբերմունքից, ինչպես նաև հավաստիացումներ ներկայացնի այդ միջոցների կիրառման հարցով:

Մյուս կետով դատարանը գտնում է, որ Ադրբեջանը պետք է միջոցներ ձեռնարկի ատելության խոսքի տարածումն ու ռասսայական խտրականության տարածումը կանխելու համար, այդ թվում նաև միջոցներ ձեռնարկի, որպեսզի էթնիկ պատկանելության համար մարդիկ չթիրախավորվեց պետական ինստիտուտների և պաշտոնատար անձանց կողմից:

Դատարանը նաև պարտավորեցնում է Ադրբեջանին բոլոր անհրաժեշտ միջոցները կիրառել պատժելու հայկական պատմական ժառանգության նկատմամբ վանդալիզմի բոլոր դրսևորումները: Հատկապես մասնավորեցնում է, որ Ադրբեջանը պետք է վստահեցնի, որ ռազմավարի պուրակի ցուցանմուշները, որոնք հեռացվել են, կրկին չեն վերադարձվի: