Արցախ
ՄԱԿ-ը պատրաստ է Ռուսաստանի հետ համատեղ աշխատել Արցախում
ՄԱԿ-ի մասնագետները պատրաստ են Ռուսաստանի հետ համատեղ աշխատել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական օգնության ծավալը գնահատելու համար: Այդ մասին երեկ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Դյուժարիկը նաև ասել է, որ գլխավոր քարտուղարը հեռախոսով բանակցություններ է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ու շեշտել երկրներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու ՄԱԿ-ի պատրաստակամությունը:
«Հուսով ենք, որ ռազմական գործողությունների դադարեցումը կապահովի հումանիտար աշխատողների հասանելիությունը բոլոր կարիքավոր մարդկանց հակամարտությունից տուժած բոլոր տարածաշրջաններում», - հավելել է Անտոնիո Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչը: