Մակրոնը կողմերին խաղաղ կարգավորման բանակցությունները վերսկսելու նոր մեթոդ է առաջարկել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով վերսկսելու նոր մեթոդով է առաջարկել Երևանին ու Բաքվին։ Տեղեկությունը հայտնում է Reuters-ը:
Մակրոնը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ նրանց հետ քննարկելով Լեռնային Ղարաբաղի իրադրությունը:
Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ ինքն ակտիվացրել է իր միջնորդական ջանքերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի առաջնորդ։
Մակրոնն ասել է, որ աշխատանքը պետք է սկսվի ուրբաթ երեկոյից և հակամարտության կողմերին կրկին կոչ է արել դադարեցնել կրակը։
Այս պահին Արցախի սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։