Օրացույց
Մաքսատան ծառայողի միջազգային օրն է
Ամեն տարի՝ հունվարի 26-ին, ողջ աշխարհում նշվում է Մաքսատան ծառայողի միջազգային օրը (International Customs Day)՝ աշխարհի բոլոր երկրների մաքսատան աշխատողների մասնագիտական տոնը։
Օրվա ընտրությունը կատարել է Համաշխարհային մաքսային կազմակերպությունը 1983 թվականին։
Ներկայումս Համաշխարհային մաքսային կազմակերպությունը միավորում է 182 երկիր, որոնք ղեկավարում են միջազգային առևտրի 98 տոկոսը։ Դրանց 3/4-ը զարգացող երկրներն են։
Այսօր իրենց մասնագիտական տոնն են նշում մոտ 800 հազար մարդ։ Դա ողջ աշխարհում մաքսային ծառայողների ընդհանուր թիվն է։