«  Ապրիլ 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Մարիա Զախարովա. Մենք նրանց չենք սպասում

Մարիա Զախարովա. Մենք նրանց չենք սպասում

Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներից այս կամ այն կերպ աշխատանքը վերսկսելու ազդանշաններ չի ստացել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե չեն դիմել արդյոք Վաշինգտոնի և Փարիզի ներկայացուցիչները Ռուսաստանի Դաշնությանը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման թեմայի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը ԱՄՆ-ի և Եվրամիության բարձր դիվանագիտական ակտիվության լույսի ներքո վերսկսելու պատրաստակամությամբ։

«Մենք նման ազդանշաններ չենք ստացել։ Մենք նրանց չենք սպասում: Վերոհիշյալ «բարձր դիվանագիտական ակտիվությունը» նկատելիորեն աճեց այն բանից հետո, երբ Վաշինգտոնն ու Փարիզը փաստացի կաթվածահար արեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների երբեմնի լավ համակարգված աշխատանքը՝ հրաժարվելով մեր մասնակցությամբ համագործակցությունից։ Նմանատիպ հաընկնումները պատահական չեն լինում։ Ինչպես նաև ռուս-ադրբեջանա-հայկական հայտնի պայմանագրերի թեման (Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի զատում ու գծում, տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնում) և անցյալ տարի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված օրակարգը (հրատապ հումանիտար խնդիրների լուծում, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստում) ամենաբարձր մակարդակով յուրացնելու Բրյուսելի անամոթ փորձերը։

Այս ֆոնին հաստատում ենք մեր անվերապահ հավատարմությունը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ 2021թ․ նոյեմբերի 26-ի հայտարարությունների հետեւողական իրականացմանը:

Միևնույն ժամանակ, մենք վճռական ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը բոլոր հնարավոր ուղիներով նպաստելու հարցում, որոնց հետ մենք պատմականորեն կապված ենք բարեկամական, դաշնային եւ գործընկերային կապերով»,- ասել է Զախարովան։