«  Հուլիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Մարիա Զախարովան՝ հայ-ադրբեջանական սահմանի մասին

Մարիա Զախարովան՝ հայ-ադրբեջանական սահմանի մասին

«Հայ-ադրբեջանական առանձին շրջաններում տիրող իրավիճակը Ղարաբաղի հետ անմիջական կապ չունի»

Լեռնային Ղարաբաղում, ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում իրավիճակը համեմատաբար կայուն է, սադրանքներ չեն արձանագրվում։ Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Տեղեկությունը փոխանցում է armeniasputnik-ը:

«Առանձին միջադեպերն օպերատիվ կերպով լուծվում են ադրբեջանցի և հայ գործընկերների հետ փոխգործակցությամբ։ Ռուս խաղաղապահների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվում»,-ասել է նա։

Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի հաստատման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման գործում:

«Ինչ վերաբերում է սահմանին, ապա հայ-ադրբեջանական առանձին շրջաններում տիրող իրավիճակը,այստեղ ես ևս մեկ անգամ ընդգծում եմ, որ մենք ելնում ենք նրանից, որ այն ուղղակիորեն կապված չէ ԼՂՀ կարգավորման հետ և սահմանի միջազգային իրավական ձևակերպման բացակայության հետևանք է,- նշել է նա։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։