Պաշտոնական
Մարտի 1-ի գործի նյութերի հերթական արտահոսք
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստուգվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուս պաշտոնյաների գործով նախաքննական 300 էջ նյութերի արտահոսքի հանգամանքը, հայտնել է ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանի խոսքով՝ ծառայությունում դեռ չեն պարզել, արդյոք Մարտի 1-ի գործով նախաքննական նյութերի արտահոսք տեղի է ունեցել, թե ոչ:
Նշենք, որ մայիսի 7–ին անհայտ անձի կողմից քրեկան գործի նյութ ուղարկվել են հայաստանյան տարբեր լրատվամիջոցների։ Վերնագիրը հետևյալն է՝ «Արտահոսք ՀՔԾ-ից․ Մարտի 1-ի գործի նյութեր»: