Պաշտոնական
«Մարտի 1»-ի զոհերից Դավիթ Պետրոսյանի մայրը փորձել է ինքնահրկիզվել
Այսօր՝ մարտի 28-ին Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում ծառայություն իրականացնող ոստիկանները Լոռու մարզպետարանի դիմաց նկատել են աստիճաններին նստած մի կնոջ, ում ձեռքին նկար է եղել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մոտենալով կնոջը՝ ոստիկանության ծառայողները նկատել են նրա մոտ նաև ապակե տարա և լուցկի: Տեղում պարզվել է, որ կինը Մարտի 1-ի զոհերից՝ Դավիթ Պետրոսյանի մայրն է, ով հանդիպում է պահանջել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ, հակառակ դեպքում սպառնացել է ինքնահրկիզվել:
Իրավիճակի մասին տեղեկանալով, Լոռու մարզպետը մոտեցել է նրանց, այնուհետև բարձրացել է մարզպետի աշխատասենյակ՝ տեղում ծանոթանալու, թե ինչն է եղել պատճառը, որ կինը փորձել է դիմել այդ քայլին: