Պաշտոնական
Մարտի 29-ին հաստատվել է կորոնավիրուսի 424 դեպք
Հայաստանում մարտի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 424 դեպք:Երեկվա նույն ժամի համեմատ ավելացել է 52-ով: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 424
Բուժվածներ - 30
Փաստացի բուժվողներ - 391
Բացասական թեստեր - 2054
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 28-ին, հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 372 դեպք: