Պաշտոնական
Մարտից կմեկնարկեն պահեստազորայինների 25-օրյա վարժական հավաքները
Հայաստանում 2023 թվականի մարտից կմեկնարկի պահեստազորայինների վարժական հավաքների նոր փուլը։ Այս անգամ դրանք երեք ամսվա փոխարեն 25 օր կտևեն. որոշումն ընդունվել է կառավարության երեկվա նիստում։
25-օրյա հավաքները պարտադիր են լինելու 20-ից 55 տարեկան բոլոր պահեստազորայինների համար, քաղաքացին ինքն է ընտրելու, թե տարվա մեջ, երբ կարող է ժամանակ տրամադրել։
«7 օր քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր իրականացնում է մարտական հերթապահություն։ Բայց դա լինում է պարտադիր Հայաստանի Հանրապետության բոլոր զինապարտ քաղաքացիների համար», - ասել էր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։