Մարտի 1
Մեծ թվով ոստիկաններ են կենտրոնացել դատարանի բակում (տեսանյութ)
Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստից շուրջ 2 ժամ առաջ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում, որոնց մինչ այդ նաև ավտոերթ էին անցկացրել։
Քիչ անց դատարանի առաջ բողոքի ակցիա սկսեցին նաև իշխանության կողմնակիցները, որոնք պնդեցին, որ եկել են հակակշիռ լինելու Քոչարյանի աջակիցներին։
Դատարանի բակում կենտրոնացված են մեծ թվով ոստիկանական ուժեր, որոնք հսկում են կարգուկանոնը։
Դատարանի բակում արգելապատնեշներ են տեղադրվում։