«  Ապրիլ 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Մեսրոպ Հարությունյան. «Կլակյորների» իշխանությունը պիտի հեռանա

Մեսրոպ Հարությունյան. «Կլակյորների» իշխանությունը պիտի հեռանա

aliqmedia.am. «...Դե, լսեք. «Հայաստանում կա՛ ապագա, Հայաստանում ապագա կա՛։ Արցախում կա՛ ապագա։ Արցախում ապագա կա՛: Հայ ժողովուրդը ունի՛ ապագա…»։

Սույն պարոնին երեւի թվում է, որ եթե մի բանը տարբեր շարադասությամբ կրկնի, դրանից իր ասածն իմաստ կստանա։

Այս դատարկաբան հայտարարությանը ծափահարելը նման էր ՍՄԿԿ չգիտեմորերորդ համագումարում Բրեժնեւի «Экономика должна быть экономной» տափակաբանությանը հաջորդած «բուռն ու երկարատեւ ծափահարություններին», որոնք «վերածվում էին օվացիայի»։

Հանեք այն պաթոսը, որով Փաշինյանն արտասանեց այս մի քանի բառը, եւ տակը կմնա մի սովորական նախադասություն։ Հապա նորից կարդացեք (շեշտերը հանել եմ). «Հայաստանում կա ապագա, Հայաստանում ապագա կա։ Արցախում կա ապագա։ Արցախում ապագա կա: Հայ ժողովուրդը ունի ապագա…»։

Իսկ ո՞վ է ասել, թե Հայաստանն ու Արցախը ապագա չունեն։ Ընդհանրապես էս աշխարհում ի՞նչը ապագա չունի։ Ապագան միշտ էլ կա, հո կյանքը կանգ չի՞ առնում։

Եվ ահա այս սովորական, ոչինչ չասող արտահայտությանը հաջորդում են «կլակյորների» «բուռն ու երկարատեւ ծափահարությունները»։

«Կլակյորը», ըստ Արարատ Ղարիբյանի Ռուս-հայերեն բառարանի, վարձու ծափահարողն է։ Իսկ ռուսական աղբյուրները տալիս են հետեւյալ բացատրությունը. «Մարդ, որը զբաղվում է արտիստի կամ ներկայացման արհեստական հաջողություն կամ ձախողում կազմակերպելով»։ Իսկ «կլական» էլ՝ արտիստի, դրամատուրգի, հռետորի կամ քաղաքական գործչի վարձած «կլակյորների» միջոցով սեփական սին հաջողության պատրանք ստեղծելն է։

Տեսագրությունից երեւում է, որ առաջինն իսկական կոմերիտականի ջանասիրությամբ ոտքի է ցատկում եւ ծափ տալիս «ԻՔ» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Այսինքն՝ «կլակայի» դիրիժորը։ Եվ դա բնական է։ Նորմալ իշխանության պայմաններում Մակունցի «ինտելեկտն» ունեցողը լավագույն դեպքում ավագ դասախոս կլիներ որեւէ բուհում։ Այն էլ, հաստատ, կդասավանդեր ոչ հայերենով։ Որովհետեւ, երբ բանասիրական գիտությունների թեկնածու (՞՞՞՞) սույն տիկինը բացում է բերանն ու դեմքի ոչինչ չասող սառը արտահայտությամբ փորձում է բառեր արտաբերել, ապա ստացվում է ամեն ինչ, բացի հոդաբաշխ մտքից։

Նույն տեսագրությունից երեւում է, որ խմբակցության որոշ անդամներ եւ նիստին ներկա որոշ նախարարներ վեր են կենում ոչ այնքան անկեղծ ու ծափահարում են ոչ այն ջանասիրությամբ։ Իսկ մեկն, ընդհանրապես, շատ ուշացումով ելավ տեղից. վայ թե Փաշինյանի «հեղափոխության պահապանները» մարդ ուղարկեն նրա հետեւից։

Հյուսիսային Կորեայում մարդուն կարող են դատել միայն նրա համար, որ նվազ ջանասիրությամբ է ծափահարել առաջնորդին կամ՝ չի ժպտում, տխուր է. «Ուրեմն դու երջանիկ չես, հա՞, մեր սիրելի առաջնորդի ղեկավարած երկրում»,- սա է «տրամաբանությունը...»։

Լրագրող, փորձագետ Մեսրոպ Հարությունյան

Ամբողջական՝ aliqmedia.am-ում