«  Հունվար 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Մեսրոպ Հարությունյան. Խաղաղության մուրացիկն ու իր առաջնահերթությունները

Մեսրոպ Հարությունյան. Խաղաղության մուրացիկն ու իր առաջնահերթությունները

Ալիք Մեդիա. «Հունվարի 11-ին, համարյա միաժամանակ, լրահոսում հայտնվեց երկու հաղորդագրություն։ Առաջինը տարածել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը. «Հունվարի 11-ին, ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։ Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է եւ գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»։ Ժամեր անց միայն կպարզվի, որ սահմանին կռիվ է եղել, հայկական կողմից զոհվել են 19-20 տարեկան տղերք, կան նաեւ վիրավորներ։

Երկրորդ հաղորդագրությունը համարյա նույն ժամին զետեղվել է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը: Թեմայի առնչությամբ վարչապետ Փաշինյանն ասել է հետեւյալը. «Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը ներդնելու հարցն ընդգրկված է Կառավարության գործունեության 2021-2026 թվականների ծրագրում, եւ մենք շատ կարեւորում ենք այս համակարգի ներդրումը»։

Այս երկու տեղեկությունների համարյա միաժամանակ հայտնվելը ներկա իշխանությունների առաջնահերթությունների ցուցիչ է: Նրանց տրամաբանությամբ՝ ի՞նչ է պատահել, որ. սահման է, էլի, կրակոցներ էլ կլինեն… Հա դե, դժգույն սարեր են, մի դիրք էս կողմ, մի դիրք էն կողմ։ Դե, կռվում հո փլավ չե՞ն բաժանում, զոհեր էլ կլինեն։ ՀԱՊԿ դիմե՞նք, ինչի՞ համար, հո ներքին ահաբեկիչների խռովություն չի՞, որ ՀԱՊԿ խաղաղարարները մեծ դեմոկրատներ Պուտինի ու Լուկաշենկոյի գլխավորությամբ օգնության հասնեն։ Ընդամենը փոքրիկ կոնֆլիկտ է եղբայրական Ադրբեջանի հետ։ Դե, ո՞վ չգիտի, որ ախպերները միշտ էլ կոնֆլիկտ ունենում են, բայց հետո, մեծանալով, հարթում են չէ՞, դա…

Իսկ այ, հավաքարարի եկամուտների հայտարարագրումը խիստ կարեւոր քայլ է կոռուպցիայի դեմ պայքարում։ Բա ի՞նչ, հենց տեսնենք, որ այդ սրիկա հավաքարարը, մատուցողը կամ փողոց ավլողը 70 հազար դրամ աշխատավարձ է ստանում, բայց ապրում է 80 հազարին համարժեք, անմիջապես կհասկանանք, որ էստեղ կոռուպցիա կա, որտեղի՞ց, ձեզ եմ հարցնում, որտեղի՞ց այդ հղփացած հավաքարարին լրացուցիչ 10 հազար դրամը։ Դատի տալ եկամուտները թաքցնելու եւ պետբյուջե լրացուցիչ հարկ չմուծելու համար։

Այ, սա է կոռուպցիան։ Թե չէ ընկել ու կոռուպցիա եք ման գալիս մեր սիրելի առաջնորդների եղբայրների շահած մրցույթներում կամ էլ հովանավորչություն եք փնտրում, երբ Արարատի մարզպետին այդ պաշտոնում փոխարինում է իր իսկ որդին։ Իսկ ի՞նչ է, եթե մարդը գիտելիք ունի, կառավարելու հմտություններ, չդառնա մարզպետ, ինչ է թե նախկին մարզպետը հա՞յրն է եղել։ Ամոթ ձեզ։ Չուզողություն եք անում։

Իսկ հովանավորչության եւ կոռուպցիայի դեմ պայքարի ճանապարհին առաջին քայլը, իհարկե, արդեն իսկ վերը նշվածն է՝ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրումը։ Թող փորձի մեկը (եթե, իհարկե, կարկառուն ՔՊ-ական չէ) իր եկամուտներից 1 դրամ ավելի ծախս անի, պստիկ Բադասիկի տեսուչները «տուտ ժե» կկտրեն այդ սրիկա կոռուպցիոների ձեռքը։

Լրջանանք։ Ո՛չ հունվարի 11-ին, ո՛չ էլ հունվարի 12-ին Նիկոլ Փաշինյանը ոչինչ չասաց սահմանային մարտերի առիթով, ոչ էլ ցավակցություն հայտնեց...։

Մեսրոպ Հարությունյան

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: