Պաշտոնական
Մի շարք հրաժարականներ` ՀՀ ԱԳՆ-ում
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ևս աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը նա հայտնել է ֆեյսբուք իր էջում։
Նա նաև տեղեկացրել է, որ շարունակելու է աշխատանքը դիվանագիտական ծառայությունում:
«ԱԳՆ գործունեության վերաբերյալ մեկնաբանությունների և այլ հարցերի համար կարող են դիմել spokesperson@mfa.am էլեկտրոնային հասցեով», - տեղեկացրել է Նաղդալյանը:
Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել մայիսի 27–ին։ Մամուլը գրում էր, որ հրաժարականի պատճառը Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հակասություններն են։
Պաշտոնից հրաժարվել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը։