Արցախ
Մոնիթորինգի կենտրոնում ռուսների ու թուրքերի թիվը հավասար կլինի․ Կոնաշենկով (տեսանյութ)
Լեռնային Ղարաբաղում զինադադարի վերահսկման ռուս-թուրքական մոնիթորինգի համատեղ կենտրոնում անձնակազմի թիվը հավասար կլինի: Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ Նրա խոսքով՝ կենտրոնը կտեղակայվի Ադրբեջանի տարածքում։
«Համատեղ կենտրոնի կազմակերպչական կառուցվածքում ռուս և թուրք անձնակազմի թիվը հավասար կլինի»,- հայտարարել է Կոնաշենկովը։