Մոսկվան ասել է` որն է Ղարաբաղի իրադրության կարգավորման առաջնահերթությունը
Ռուսաստանի պատվիրակությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում ի թիվս կարևոր այլ հարցերի շեշտադրել է նաև Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի կառույցների գործունեության կարևորությունը։ Փաստաթուղթն այսօր հրապարակել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կարգավորման ջանքերի շրջանակում առաջնահերթություն է նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացումը: Օգտակար ենք համարում ՄԱԿ-ի գործակալությունների, մասնավորապես, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներգրավումը ռուսական խաղաղապահ գործողությունների անցկացման գոտում իրականացվող հումանիտար աշխատանքներին: Այդ կառույցների հնարավոր աշխատանքի ձևաչափը պետք է համաձայնեցի Բաքվի և Երևանի հետ ուղղիղ համակարգմամբ»,- նշվում է ԱԳՆ հայտարարության մեջ: