Մոսկվան կոչ է արել անհապաղ դուրս բերել ահաբեկիչներին և վարձկաններին տարածաշրջանից
Ռուսաստանը մտահոգված է Սիրիայից և Լիբիայից ղարաբաղյան հակամարտության գոտի գրոհայիններ տեղափոխելու մասին լուրերից և կոչ է անում օտարերկրյա ահաբեկիչներին և վարձկաններին անհապաղ դուրս բերել տարածաշրջանից։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։
«Ըստ ստացվող տեղեկությունների՝ ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողություններին մասնակցելու համար իրականացվում է ապօրինի զինված խմբավորումների գրոհայինների տեղակայում, մասնավորապես Սիրիայից և Լիբիայից։ Խորապես մտահոգված ենք այդ գործընթացների կապակցությամբ, որոնք ոչ միայն ավելի են սրում իրավիճակը հակամարտության գոտում, այլ նաև երկարաժամկետ սպառնալիք են ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների համար։
Կոչ ենք անում շահագրգիռ պետությունների ղեկավարությանը գործուն միջոցներ ձեռնարկել օտարերկրյա ահաբեկիչներին և վարձկաններին հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերելու համար»,- հայտնել են գերատեսչությունից։
Читать на русском