«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Մուշեղ Շուշանյան. ՄԻԵԴ-ը հրապարակելու է Դավիթ Մաթևոսյանի գործով վճիռը

Մուշեղ Շուշանյան. ՄԻԵԴ-ը հրապարակելու է Դավիթ Մաթևոսյանի գործով վճիռը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի քարտուղարությունից ծանուցում եմ ստացել, որ ս․թ․ հոկտեմբերի 10-ին հրապարակվելու է Դատարանի վճիռը կամ որոշումը Դավիթ Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով (գանգատ թիվ 61730/08)։ Դավիթ Մաթևոսյանը ձերբակալվել էր 2008-ի մարտի 1-ի առավոտյան՝ Ազատության հրապարակի խաղաղ հավաքը ցրելուց հետո։

Նա դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու շինծու մեղադրանքով։ Դատարանները նրա մեղավորությունը ապացուցված էին համարել 2 ոստիկանների կեղծ և հակասական ցուցմունքներով, հրաժարվելով լսել անձանց, որոնք Դ․Մաթևոսյանին ձերբակալելու պահին նրա հետ էին եղել և կարող էին հերքել բռնություն կիրառելու մեղադրանքի կեղծ պնդումը։

Եվրոպական դատարանը անդրադառնալու է հարցերի հետևյալ շրջանակին՝

(ա) երաշխավորվե՞լ է արդյոք դիմողի արդար դատաքննության իրավունքը, մասնավորապես՝ իր վկաներին կանչելու և հարցաքննելու իրավունքը;

(բ) դիմողի մեղադրանքը և հետագա դատապարտումը հանդիսացե՞լ են արդյոք միջամտություն նրա կարծիք արտահայտելու ազատության և խաղաղ հավաքների ազատության իրավունքներին;

(գ) դիմողի հետապնդումը և դատապարտումը չի եղե՞լ արդյոք խտրական՝ հիմնված նրա քաղաքական համոզմունքների վրա։

Փաստաբան Մուշեղ Շուշանյան