«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Մուսինյան. Նախկին հանցագործ վարչակարգը գրոհի է անցել բոլոր ուղղություններով

Մուսինյան. Նախկին հանցագործ վարչակարգը գրոհի է անցել բոլոր ուղղություններով

Հայաստանյան այսօրվա քաղաքական իրավիճակն, ըստ իս, ունի հետևյալ բնութագրումը. նախկին հանցագործ վարչակարգը գրոհի է անցել բոլոր ուղղություններով` մտքում ունենալով հետևյալ ռազմավարությունը:

Մեդիա դաշտում

  • Ստի, կեղծիքի դոմինանտություն հաստատելու միջոցով ձևավորել չարագուշակության, վախի ու խուճապի մթնոլորտ, սերմանել անտերության զգացում։
  • Կապիտալիզացնել այդ մթնոլորտի արդյունքում իշխանության ու նրա ներկայացուցիչների գործած կիքսերը՝ պարույրի էֆեկտով բազմապատկելով խուճապի մթնոլորտը։
  • Այդ մթնոլորտի ներդրմամբ հանրային գիտակցության մեջ սովորականացնել այն, ինչ պիտի տեղի ունենա (լինի դա բռնություն, սպանություն կամ որևէ այլ հակաօրինական գործողություն)։
  • Փորձել ջլատել ինչպես հասարակությանն, այնպես էլ ժողովրդավարության համար պայքարող ուժերին։
  • Օգտագործել իշխանությունների թերացումները բարձրաձայնող առողջ քաղաքացիների հրապարակումները սոցիալական ցանցերում՝ խորացնելու համար այդ ջլատումը (սոցցանցերում ազդեցիկ խոսք ունեցող քաղաքացիներն այս հարցում հատկապես զգույշ պետք է լինեն)։
  • Ստեղծել կեղծ օրակարգեր՝ չոփից գերան սարքելով և/կամ կեղծիքը ճշմարտության տեղ սղղացնելով։
  • Վերը նշված և հնարավոր այլ միջոցներով իշխանությանը պահել արձագանքողի/պաշտպանվողի կարգավիճակում։

Այս հարցում իշխանություններիբհակազդեցությունը, մեղմ ասած, անբավարար է: Էլ չասած, որ հենց իշխանությունը պետք է իր ձեռքում պահեր լրատվական հոսքերի նախաձեռնությունը` նախկինների հանցանքները շարունակաբար հասարակությանը ներկայացնելով:

Իշխանության ներսում

  • Անել առավելագույնը` իշխանության ջլատման և պետական կառավարման համակարգի աշխատանքի խաթարման ուղղությամբ: Եվ հրապարակային և ոչ հրապարակային միջոցներով շահագործել իշխանական թիմի ներսում առկա անհարթությունները: Պետական կառավարման համակարգում և հատկապես ուժային և դատական կառույցներում պահպանած իրենց կապերը գործի դնել, հատկապես նախկին իշխանությունների ներկայացուցիչների ներգրավվածությամբ քրեական գործերը փչացնելու, դանդաղեցնելու ուղղությամբ, ինչպես նաև պետական կառավարման համակարգում իրենց մնացորդների զրոյական նախաձեռնությամբ (որը ոչ այլ ինչ է, եթե ոչ սաբոտաժ), ըստ էության, խաթարելու պետական համակարգի անխափան և արդյունավետ աշխատանքը: Առանց այդ էլ կոռուպցիայի բացակայության պայմաններում այս համակարգը ջարդված է (այն ձևավորված է եղել բացառապես կոռուպցիոն համակարգով աշխատող իշխանության տրամաբանությամբ) և, փաստորեն, դանդաղ գործունեության ական է` դրված այս երկրի տակ: Նախկինների մնացորդներն իրենց սաբոտաժով դրան տալու են ավելի դաժան բնույթ:

Նաև`

վերջերս առաջ բերված օրենսդրական նախաձեռնությունների ֆոնին` ընդդեմ իշխանությունների մոբիլիզացնել հանցաշխարհը. մի համակարգ, որը սկսվում է բակերից և հասնում մինչև տնտեսական համակարգեր ու քրեակատարողական հիմնարկներ:

Եվ ամենակարևորը`

քանդել ԱԺ իշխանական մեծամասնությունը: Սա կարող է շատերին անհավանական թվալ, բայց վերը նշված գործիքների և հսկայական ֆինանսական ռեսուրսների համադրմամբ` նախկինների համար կարող է դիտվել որպես գայթակղիչ և հնարավոր ճանապարհ: Նաև` իրենց գործողություններն օրինականության շղարշով մատուցելու միջոց: Որովհետև մնացած բոլոր տարբերակները ահաբեկչական հեղաշրջման բանաձևի շրջանակներում են:

ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյան