Պաշտոնական
Մյունխենում բացվել է անվտանգության համաժողովը
Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երեկ մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:
Միջազգային այս հեղինակավոր համաժողովի բացմանը մասնակցել են բազմաթիվ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, քաղաքական, հասարակական գործիչներ, դիվանագետներ, անվտանգության ոլորտի փորձագետներ, հաղորդում է Հայաստանի նախագահի գրասենյակը:
Մյունխենի համաժողովին մասնակցում է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
Համաժողովն աշխատանքները կավարտի վաղը:
Հայաստանի նախագահը և արտգործնախարարները նաև մի շարք հանդիպումներ են անցկացնում Գերմանիայում: