Պաշտոնական
Նարեկ Մութաֆյանը կկալանավորվի. Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը
«Դատարանը քիչ առաջ բավարարել է Նարեկ Մութաֆյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը»:
ՀՔԿ մամլո խոսնակ Նաիրա Հարությունյան
Հիշեցնենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ բերման է ենթարկվել նաև 1991 թվականին ծնված Սարգիս Օհանջանյանը:
Սեպտեմբերի 27-ին համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հետապնդվել և ենթարկվել է ճնշումների։