Պաշտոնական
Նարինե Խաչատուրյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է Նարինե Խաչատուրյանի (Թուխիկյան) պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը, հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքէջը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Հովհաննես Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Նարինե Թուխիկյանի՝ մանդատը վայր դնելու մասին ԱԺ նախագահը հայտարարել էր խորհրդարանի մայիսի 31-ի նիստի ժամանակ:
Ըստ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի, եթե մանդատից հրաժարված պատգամավորը մեկ շաբաթվա ընթացքում հետ չի վերցնում դիմումը, նրա լիազորությունները դադարեցվում են։