Պաշտոնական
Նարինե Խաչատուրյանը նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նարինե Խաչատուրյանը նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Նարինե Խաչատուրյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ», - ասված է որոշման մեջ։
Ավելի վաղ Նարինե Խաչատուրյանը, որը կառվարող «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրվել էր ԱԺ պատգամավոր, հայտնել էր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։