Մարտի 1
Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է փաստաբանի օգնությունից
«Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննված ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է փաստաբանի օգնությունից, Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
«Ի պատասխան մի քանի լրատվամիջոցների կողմից արված հարցումների, տեղեկացնում եմ, որ նախագահ Տեր-Պետրոսյանը հրաժարվել է փաստաբանի օգնությունից: Եթե հարցաքննությունը շարունակություն ունենա, այդ մասին հանրությունը կտեղեկացվի մեր կողմից»,- գրել է Արման Մուսինյանը:
Փետրվարի 7-ին Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունում «Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը տևել է 1.5 ժամ: