Պաշտոնական
Նախագահը փոխվարչապետ ու նախարարներ է նշանակել
Արմեն Սարգսյանը հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները 7 նոր հրամանագիր է ստորագրել, որոնք հրապարակվել են նախագահի պաշտոնական կայքում։
Ըստ այդմ`
- Տիգրան Խաչատրյանը նշանակվեց ֆինանսների նախարար,
- Վահան Քերոբյանը` էկոնոմիկայի նախարար,
- Կարեն Անդրեասյանը` արդարադատության նախարար,
- Անդրանիկ Փիլոյանը` արտակարգ իրավիճակների նախարար,
- Անահիտ Ավանեսյանը`առողջապահության նախարար,
- Վահրամ Դումանյանը` կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։
- Մհեր Գրիգորյանն էլ փոխվարչապետ է նշանակվել։
Հիշեցնենք՝ Խաչատրյանը, որը 2019-ի հունիսի 1-ից էկոնոմիկայի նախարարն էր, նախորդ տարվա նոյեմբերի 26-ին ազատվեց այդ պաշտոնից։ Իսկ Կարեն Անդրեասյանը 2011-2016թթ. եղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։
Լրացված.
Կառավարության կազմն՝ ըստ մինչ այս պահն արված նշանակումների: Աղբյուր՝ https://bit.ly/3jkah8S