«Նախկինում մեդիադաշտն օկուպացված էր»
Փետրվարի 6-ին «Կեղծ լուրերից մինչև ատելության խոսք․ անվերահսկելի մեդիատարա՞ծք, թե՞ վերահսկվող քարոզչություն» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն անդրադարձավ մեդիադաշտում տարածվող կեղծ լուրերին՝ նշելով, որ դրանք լրատվամիջոցներում շատ հաճախ տարբեր դրսևորումներ են ունենում։
Իոաննիսյանը նկատում է՝ մոնոպոլիզացված մեդիա ոլորտում անհրաժեշտություն չկար փողեր ծախսել կեղծ լուրեր տարածել, ֆեյսբուքում ֆեյքեր պահել: Իսկ հեղափոխությունից հետո այդ անհրաժեշտությունը, ըստ Իոաննիսյանի՝ կա. «Այն խմբերը, որոնք տիրապետում են ֆինանսական ռեսուրսների, ունեն քաղաքական հավակնություններ, սկսում եմ պատվիրել կեղծ լուրեր, այդ խմբերը ստեղծում են ֆեյքերի բանակ, և դրանցով տարածել: Նախկինում այդ խմբերը կարողանում էին իրենց խնդիրները լուծել վարչական մեխանիզմով, իսկ հիմա երբ զկվել են դրանից, գնում են այս ճանապարհով»:
«Պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի, որ այն լրատվամիջոցները, որոնք գործում են օրենքի դաշոտւմ, հարգեն հեղինակային իրավունքները, ստանան պետական աջակցություն՝ հարկային արտոնության կամ այլ ճանապարհներով»,- ասաց նա։
Ավելին՝ a1plus-ի տեսանյութում