Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսը (տեսանյութ)
Որևէ կասկած չկա ինձ համար, որ ես եմ այն թիվ մեկ պաշտոնյան, ով պատասխանատու է տեղի ունեցածի համար, տեղի ունեցածի համատեքստում կրում է պատասխանատվությունը։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն ասում է՝ ինքն իրեն հաշիվ է տալիս, որ այս փաստի բերումով պետք է կանգնի ժողովրդի դատի առաջ, բայց որպեսզի դատավորը, տվյալ դեպքում՝ ժողովուրդը, կարողանա եզրահանգումների գալ, պետք է տիրապետի գործի բոլոր հանգամանքներին:
«Այսօր ես շատ հստակ հայտարարեցի, որ ի հեճուկս շահարկումների, բռնությունը կամ բռնության հրահրումը (առավելեւս՝ զինված) որեւէ կերպ չի կարող տեղ ունենալ կառավարության գործիքակազմում:
Կոչ եմ անում, խնդրում եմ, պահանջում եմ՝ մեր արած որեւէ հայտարարություն, որեւէ ժեստ, որեւէ հրավեր այս համատեքստում չդիտարկել: Եթե մեր որեւէ ասածից նման տպավորություն կստանաք, դա սխալ տպավորություն է:
Հիմա ակնկալում եմ, որ ընդդիմությունը նույպես հստակ հայտարարի, որ բացառում է որեւէ բռնի գործունեություն, բռնության հրահրում (այդ թվում զինված) իր հետագա գործունեության ընթացքում:
Սրանով մենք վերջնականապես կփակենք արդեն օրեր շարունակ ծավալվող լարվածությունը»: