Նիկոլ Փաշինյանը գրավոր ապացույց է թողել սեփական հանցանքի մասին. Բացատրագիր
Մի քանի տրիվիալ, բայց բացարձակ ճշմարտություններ
Եթե Գարեգին Բ-ն կամավոր չի հրաժարվում գահից, նա շարունակում է մնալ միակ օրինական Կաթողիկոսը՝ Աստծո և 1700-ամյա կանոնական իրավունքի տեսանկյունից։ Նույնիսկ եթե նա մնա մեն-մենակ։
Փաշինյանը կոնկրետ հրահրում, քարոզում, խրախուսում է պայմանական «նաիրի հունանյանի» կողմից Հայոց Հայրապետի սպանությունը։
Քանի որ պետությունը չունի ՈՐԵՎԷ իրավական լծակ Կաթողիկոսին գահընկեց անելու համար, ցանկացած փորձ՝ նրան Վեհարանից դուրս հանելու, կլինի բացառապես ֆիզիկական բռնություն։ Ստորագրելով այս թղթի տակ, ինչպես նաև տևական ժամանակ գլխավորելով այս թշնամական հակաեկեղեցական շարժումը, Հայաստանի վարչապետը փաստացի հրահրում է ֆիզիկական հաշվեհարդար հոգևոր առաջնորդի նկատմամբ, քանի որ այլ «իրավական» ճանապարհ պարզապես գոյություն չունի։
Նիկոլ Փաշինյանը գրավոր ապացույց է թողել սեփական հանցանքի մասին։ Սա սահմանադրական կարգի տապալման (ՀՀ Քր. Օր. 300.1 հոդված) և պաշտոնեական լիազորությունների կոպտագույն չարաշահման դասական օրինակ է։ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ իշխանափոխությունից հետո սա լինելու է նրա և նրան օժանդակած բոլոր պաշտոնյաների թիվ մեկ մեղադրական եզրակացությունը։


