Քաղաքական
Նիկոլի կամակատարները

Նիկոլի կամակատարները
1. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան
Հուլիսի 8-ին, Պետրոս Ղազարյանի հետ ունեցած հարցազրույցում, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն աչքի ընկավ արդի գրական հայերենի բացարձակ անգիտությամբ, մասնավորապես թույլ տալով հետևյալ սխալները.
- չալարեց (փխ. ջանք գործադրեց),
- նախագան (փխ. նախագահը),
- կարա (փխ. կարող է),
- չի կարա (փխ. չի կարող),
- ինչի՞ (փխ. ինչու՞),
- էրկու (փխ. երկու),
- պետք ա (փխ. պետք է),
- էդ (փխ. այդ),
- վերաբերում ա (փխ. վերաբերվում է),
- չէ (փխ. ոչ),
- հրավիրում ա (փխ. հրավիրում է),
- օպերածիվ (փխ. օպերատիվ) և այլն:
2. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյան
Նախագահ Խաչատուրյանը, իրեն համարելով լիբերալ տնտեսության երդվյալ հավատավոր, պատեհություն ուներ չստորագրելու ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրինագծերը: Փոխարենը, նա, առանց աչքը թարթելու, ստորագրեց դրանք՝ Հայաստանի թիվ մեկ տուրիստի տիտղոսից չզրկվելու համար:
Հա, մի բան էլ. նախագահն ասելիք չունի՞ արդյոք Հայոց Եկեղեցու դեմ Նիկոլի սանձազերծած պատերազմի վերաբերյալ: