«  Հունիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Նիկոլի կամքի հովհարային դրսևորումները. «ՉԻ»

Նիկոլի կամքի հովհարային դրսևորումները. «ՉԻ»

Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Հայաստանի տարածքով միջանցքի հարցում «հայկական կողմը դրսևորեց իր կամքը և մինչև վերջ ասաց, որ նման բան չի լինելու», և ընդհանրապես՝ «հայկական կողմի վրա պարտադրանք չի կարող լինել, որովհետև ՀՀ իշխանությունը ընտրված է, եթե ընտրված չլիներ՝ ապա այո, պարտադրանք կարող էր լինել»։

«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.

Փաստորեն Նիկոլ Փաշինյանն առանց որևէ պարտադրանքի է «իջեցրել նշաձողը», Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում ու հրաժարվել բանակցել կարգավիճակի շուրջ, առանց որևէ պարտադրանքի է 44-օրյա պատերազմից հետո հրաժարվել ոտք դնել Արցախ, առանց պարտադրանքի է հրաժարվել պաշտպանել «ամայի սարերը», և այլն։ Չէ, ի՞նչ պարտադրանք, պարզապես բոլոր այդ դեպքերում ալարել է «դրսևորել իր կամքը», իսկ միջանցքի դեպքում՝ չի ալարել։

Ու ընդհանրապես՝ սրանից հետո Նիկոլը ճիշտ կանի բոլոր բանակցություններին հետը տանի նաև ԿԸՀ նախագահին։ Հենց որ որևէ մեկը փորձի Հայաստանին ինչ-որ բան պարտադրել՝ Հովակիմյան Վահագը գրպանից կհանի ընտրությունների արդյունքները՝ պեչատով-բանով, և վերջ, հարցը կփակվի։ Էլ ի՞նչ զինված ուժեր, ի՞նչ ՀԱՊԿ, ի՞նչ ՆԱՏՕ, ի՞նչ միջազգային հանրություն, մեր անվտանգության միակ երաշխավորը Հովակիմյան Վահագն է։ Հա, մեկ էլ՝ մեր ժողովրդավարությունը։ Ով էլ կասկածի՝ Ալենը կթքի աչքին։

«Չորրորդ իշխանություն»