«  Մայիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Նուբարաշենի աղբավայրում հրդեհի հետևանքով մթնոլորտ են արտանետվել վնասակար նյութեր (տեսանյութ)

Նուբարաշենի աղբավայրում հրդեհի հետևանքով մթնոլորտ են արտանետվել վնասակար նյութեր (տեսանյութ)

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է`
Մթնոլորտային օդի աղտոտվածության վիճակը Երևան քաղաքում, մայիսի 18-19-ին․

Փոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) 1.6 անգամ։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է ՍԹԿ-ն Նոր Նորքում՝ 1.2 անգամ:

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, սակայն նախորդ օրերի համեմատությամբ բոլոր դիտակայաններում դիտվել է կոնցենտրացիայի աճ:

Նուբարաշենի աղբավայրում հրդեհի հետևանքով մթնոլորտային օդ կարող են արտանետվել  վնասակար այլ աղտոտիչ նյութեր ևս, ինչպես օրինակ դիօքսիններ, պոլիքլորացված բիֆենիլներ, պոլիարոմատիկ ածխաջրածիններ և այլ աղտոտիչներ:

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Մայիսի 19-ին ժամը 21։00-ի դրությամբ Նուբարաշենի աղբավայրի հրդեհի մասին  911 ծառայությունից տեղեկացրել են, որ կրակը մարվել է, սակայն աղբավայրը շարունակում է ծխալ։
Շնորհակալ ենք բնության բերած անձրևին, որ օգնության հասավ հրդեհաշիջման ջոկատներին այս մարդածին աղետի ժամանակ։

Այդուհանդերձ, մինչև  թունավոր գազերի արտանետումը մթնոլորտ չդադարի, փորձեք բաց տարածքներում չգտնվել։
Նուբարաշենի այս աննախադեպ վտանգավոր ու մեծ ծավալներով հրդեհը ստիպում է, որ պետական մարմինները պատասխանեն հետևյալ հարցերին․

  • ի՞նչ հանգամանքներում է առաջացել հրդեհը (աղբավայրի վերին շերտերի միտումնավոր այրումը կոմունալ ծառայությունների աշխատողների կողմից ընդունված, բայց ապօրինի ու պատժի ենթակա պրակտիկա է),
  • ի՞նչ քանակությամբ տոքսիկ նյութեր են արտազատվել մթնոլորտ և ինչ հետևություններ պետք է անել աղբավայրի վտանգավորությունը վերանայելու և Երևանի բնակչությանը պաշտպանելու համար,
  • կա՞ աղբավայրի կառավարման պլան, ի՞նչ թերացումներ են տեղի ունեցել դրա հետ կապված,
  • արդյո՞ք պետական մարմինները պատասխանատվությամբ իրազեկել են բնակչությանը և իրականացրել են նրանց պաշտպանելու պարտականությունը (պաշտպանվելու մասին կարծես ոչ մի հայտարարություն չի եղել),
  • և վերջապես հռետորական հարց, բա՞ ասում եք՝ բոլոր ռիսկերը կառավարելի են․․․

(կառավարության կողմից անպատասխանելի ավելի բարդ հարցեր չենք բարձրացնում՝ ՎԶԵԲ ֆինանսավորմամբ Նուբարաշենից չտարբերվող նոր աղբավայրի կառուցման և թափոնների հետ կապված այլ հարցեր)»։

«Մայիսի 20-ի ժամը 14:00-ի դրությամբ աղբավայրը շարունակում է ծխալ և թունավորել շրջակայքը։
Պետությունից ոչ մի տեղեկություն չկա, բացակա են», գրել է Լևոն Գալստյանը, կից  տեսանյութ հրապարակել:

Նշենք՝ 2023թ. մայիսի 18-ին հրդեհ էր բռկնվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում: Ծուխը տեսանելի է քաղաքի բարձրադիր հատվածներից:

Ըստ ecolur-ի՝ աղբի այրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում առողջության համար վնասակար նյութեր. մթնոլորտային օդն աղտոտվում է ածխածնի մոնօքսիդով, ազոտային օքսիդով, դիօքսիններով, ֆուրաններով և քաղցկեղ առաջացնող այլ վտանգավոր նյութերով, որոնց ազդեցության գոտում են հատկապես մոտակա բնակավայրերի բնակիչները: Այրման արդյունքում առաջացած մնացորդային մոխիրն էլ իր հերթին կարող է հանգեցնել հողերի և ջրի աղտոտման:
Նման պայմաններում մարդկանց խորհուրդ չի տրվում գտնվել բաց տարածքում:

Возможно, это изображение туман