Աշխարհ
«Նրանք, ովքեր պատեր են կառուցում, վերջին հաշվով դառնում են պատերի բանտարկյալները»
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը պատրաստ է անձամբ ասել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատի կառուցումը «մեծագույն դաժանություն» է։ Այս մասին նա ասել է մեքսիկական Televisa հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ այդպիսի մի պատ արդեն եղել է՝ Բեռլինինը, որն այդքան գլխացավանք ու տառապանքներ է բերել։ Պապը նշել է, որ ծնողներից երեխաներին բաժանելը հակասում է բնության օրենքներին։ Այդպիսի քաղաքականությունը շատ տխուր է, ասել է նա։
«Նրանք, ովքեր պատեր են կառուցում, վերջին հաշվով դառնում են պատերի բանտարկյալները»,- ասել է Պապը։