«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Որդեգրվածվերին կտրամադրվեն կենսաբանական ծնողների անձնական տվյալները

Որդեգրվածվերին կտրամադրվեն կենսաբանական ծնողների անձնական տվյալները

Կառավարության հունվարի 10-ի նիստում գործադիրը ընդունեց «Տասնութ տարին լրացած որդեգրված անձին իր որդեգրման փաստի, ծննդավայրի և ժամանակի, ինչպես նաև իր կենսաբանական ծնողների անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծ, որը նպատակ է հետապնդում ապահովել ու կանոնակարգել 18 տարին լրացած անձին պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վերջինիս որդեգրման փաստի, ծննդավայրի, ծննդյան ժամանակի, կենսաբանական ծնողների անձնական տվյալների տրամադրման  գործընթացը:

Ըստ նախագծի՝ պետական, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների՝ ի դեմս ՔԱԿԳ մարմինների կողմից 18 տարին լրացած որդեգրված անձանց՝ վերջիններիս կողմից ներկայացված դիմումի հիման վրա, տրամադրվելու են տեղեկանքներ իրենց որդեգրման փաստի մասին, որը ներառում է որդեգրվածի՝ մինչև որդեգրումը անվան, հայրանվան, ազգանվան, ծննդյան ժամանակի, ծննդյան վայրի, ինչպես նաև իրենց կենսաբանական ծնողների անձնական տվյալների մասին, այդ թվում՝ ազգության, արյան խմբի, հիվանդությունների մասին տեղեկատվություններ: Կենսաբանական ծնողների անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունները տրամադրվելու են միայն ծնողների՝ իրենց տվյալները որդեգրված երեխային տրամադրելու համաձայնության առկայության դեպքում:

Որդեգրվածը կարող է ցանկություն հայտնել ծանոթանալ միայն ծնողների հիվանդությունների, ազգության, քաղաքացիության և այլ տեղեկություններին՝ առանց նրանց նույնականացման: Վերը նշված կարգավորումները, մասնավորապես՝ դիմումի քննարկման, տեղեկանքները լրացնելու և տրամադրելու գործընթացները, տեղեկանքների տրամադրման ժամկետները, ձևերը, տեղեկատվության հավաքագրելու ընթացակարգերը սահմանվում են նախագծով: