«  Դեկտեմբեր 2018  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Որքան աշխատավարձ կստանան ԱԺ ղեկավարները, պատգամավորներն ու աշխատակազմը

Որքան աշխատավարձ կստանան ԱԺ ղեկավարները, պատգամավորներն ու աշխատակազմը

galatv.am-ը գրում է

Այս օրերին ԱԺ շենքում աշխատանքային եռուզեռ է: Նախապատրաստվում են դիմավորել 7-րդ գումարման պատգամավորներին: Թարմացվում են ԱԺ գույքը, կահույքը, գորգերը:

Իսկ որքան աշխատավարձ կստանան ԱԺ ղեկավարներն ու պատգամավորները: Ըստ օրենքով ամրագրված գործակցի ու հաշվարկի՝ ԱԺ նախագահի աշխատավարձը կազմում է 1 միլիոն 190 հազար 520 դրամ: Ազգային ժողովի նախագահի տեղակալի աշխատավարձը կկազմի 925 հազար 960 դրամ: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահը կստանա 793 հազար 680 դրամ, նրա տեղակալը՝ 694 հազար 470 դրամ:

Ազգային ժողովի պատգամավորի աշխատավարձը 661 հազար 400 դրամ է, իսկ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարինը՝ 793 հազար 680 դրամ: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը և ԱԺ նախագահի գլխավոր խորհրդականը կստանան 661 հազար 400 դրամ: Ազգային ժողովի նախագահի օգնականի և Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի վարձատրությունը 529 հազար 120 դրամ է:

Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղարի աշխատավարձը կկազմի 529 հազար 120 դրամ: Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտը կստանա 396 հազար 840 դրամ աշխատավարձ: Ազգային ժողովի նախագահի տեղակալի խորհրդականի և Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի խորհրդականի աշխատավարձերը կազմում են 363 հազար 770 դրամ:

Ազգային ժողովի նախագահի տեղակալի օգնականի աշխատավարձը 330 հազար 700 դրամ է, ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնականի և ԱԺ խմբակցության, պատգամավորական խմբի փորձագետինը՝ 297 հազար 630 դրամ: ԱԺ պատգամավորի վճարովի հիմունքներով օգնականի աշխատավարձն էլ 198 հազար 420 դրամ է:

Մանրամասն` այստեղ