«  Հունիս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Որտեղ են գրանցվել կորոնավիրուսից ամենաշատ մահերը. Հետք

Որտեղ են գրանցվել կորոնավիրուսից ամենաշատ մահերը. Հետք

Hetq.am-ը   գրում է. «Հունիսի 2-ին սոցիալական ցանցերում հայտնվեցին Հայաստանում կորոնավիրուսից մահացած անձանց տվյալները՝ անուն-ազգանուններ, ծննդյան/մահվան օրեր, հասցեներ։ Առողջապահության նախարարությունից «Հետքին» հայտնեցին, որ դրանք իսկապես համապատասխանում են իրենց տվյալներին, ճշգրիտ են։ Պահպանելով անձնական տվյալների գաղտնիության էթիկական և օրինական պահանջները` փորձել ենք վերլուծել արտահոսած տվյալները։ Վերլուծությունը հիմնված է մինչև մայիսի 31-ը գրանցված մահերի վերաբերյալ տվյալների վրա։

Հայաստանում գրանցվել է հինգ դեպք, երբ նույն հասցեում բնակվող երկու անձ մահացել է կորոնավիրուսից։ Մեկից ավելի կորուստ ունեցած ընտանիքներից չորսը Երևանից են, մեկը՝ Արարատի մարզից։

Հինգ մարդ մահացել է «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում։ Նրանք բոլորը տղամարդիկ են՝ 69-82 տարեկան։

Կորոնավիրուսից ամենաշատը մահացել են Երևանի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի և Գեղարքունիքի բնակիչները։

  • Կոտայքի մարզում կորոնավիրուսից մահացել է 13 անձ։ Նրանք եղել են երեք հիմնական օջախների բնակիչներ՝ Աբովյան, Չարենցավան և Հրազդան։
  • Արարատի մարզում վիրուսից մահացել է 12 անձ։ Նրանք եղել են մարզի տարբեր գյուղերից և քաղաքներից, այսինքն՝ վիրուսը ոչ թե օջախային, այլ տարածական բնույթ է կրում այս մարզում։
  • Մահացածներից 10-ը եղել են Արմավիրի մարզից։ Նրանք, մեծ մասամբ, եղել են օջախ հանդիսացող Վաղարշապատի և հարակից գյուղերի բնակիչներ։
  • Գեղարքունիքում նույնպես 10 մահ է գրանցվել, որից 4-ը՝ Վարդենիսի բնակիչ։ Մահացած անձանցից երկուսը՝ Սևանի, իսկ մնացածը՝ հարակից գյուղերի բնակիչներ են։
  • Շիրակի մարզի 6 բնակիչ է մահացել կորոնավիրուսից, որից 4-ը Գյումրիին հարակից փոքր թաղամասից, իսկ 2-ը՝ Գյումրիից։ Այստեղ նույնպես վիրուսից մահացությունն օջախային բնույթ է կրում։
  • Լոռիում և Տավուշում՝ երկուական, իսկ Սյունիքում՝ մահվան մեկ դեպք է գրանցվել։

Երևանում կորոնավիրուսից մահվան դեպքեր ամենաշատը գրանցվել են Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա համայնքների բնակիչների շրջանում։

  • Շենգավիթից 13 անձ է մահացել կորոնավիրուսի հետևանքով։ Նրանցից 10-ը հարակից շենքերի բնակիչներ են։
  • Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից 12 անձ է մահացել կորոնավիրուսի հետևանքով։ Նրանցից ութն ապրել է իրար մոտ գտնվող շենքերում։
  • Կենտրոն, Նոր Նորք և Նորք-Մարաշ վարչական շրջաններից՝ 7-ական, Էրեբունուց՝ 6, Աջափնյակից ու Արաբկիրից՝ 5-ական, Դավթաշենից և Քանաքեռ-Զեյթունից՝ 4-ական, իսկ Նուբարաշենից 1 բնակիչ է մահացել։

Կորոնավիրուսից մահերի թիվը համեմատական է բնակչության թվին:

Հայաստանի այն համայնքներում, որտեղ բնակչությունը խիտ է, կորոնավիրուսից մահացությունը բարձր է։ Նույն տրամաբանությունը գործում է նաև Երևանի վարչական շրջանների բնակչության համեմատության պարագայում»։  

Ավելին՝ սկզբնաղբյուրում