«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Որտեղ և ինչպես կիրականացվի զինծառայողների բուժսպասարկումը

Որտեղ և ինչպես կիրականացվի զինծառայողների բուժսպասարկումը

Ժամանակավորապես դադարեցվում է զինծառայողների կողմից առողջական վիճակի վերաբերյալ ԶՈւ ռազմաբժշկական վարչություն ուղարկվող դիմում-բողոքների ընդունումը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Սա վերաբերում է նաև զորահավաքով զորակոչվածներին և կամավորականներին»,– նշված է հաղորդագրության մեջ։

ՊՆ-ն տեղեկացնում է, որ ռազմական դրության պայմաններում բոլոր զինծառայողների, այդ թվում՝ զորահավաքով զորակոչվածների և կամավորականների բուժսպասարկումը հավասարաչափ իրականացվում է ԶՈւ բուժտարհանիչ միջոցառումների ընդհանուր համակարգում, զորամասերում կամ տեղակայման վայրերում գործող կարգի համաձայն։