Կարեվոր
Օրվա լուսանկարը. Հայ սակրավորն ու Սիրիայի երեխաները
Հայ սակրավորները ոչ միայն ականազերծման աշխատանքներ են իրականացնում Սիրիայում, այլև շփվում են տեղաբնակների հետ։
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ –ը հայ սակրավորի ու Սիրիայում բնակվող երեխաների հանդիպման լուսանկարը հրապարկել է Facebook–ում։
Հիշեցնենք, որ փետրվարի 8–ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ 83 հոգուց բաղկացած մասնագետների խումբը մեկնել է Սիրիա։ Խմբի կազմում ներգրավված են հումանիտար ականազերծման մասնագետներ, բժշկական անձնակազմ և մասնագետների անվտանգությունն ապահովող բրիգադներ։
Հայ սակրավորներն արդեն ավելի քան 10 հազար քառակուսի մետր տարածք են ականազերծել։Ականազերծման աշխատանքները կատարվում են միջազգային չափորոշիչներին համապատասխան: