Կարեվոր
ՊՆ. Ոսկեպարում տեղակայվել են ռուս սահմանապահներ (տեսանյութ)
Տավուշի մարզում, մասնավորապես, Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների գտնվելու մասին լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկության վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նշված տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ, իսկ շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։
Տվյալ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնել է, որ ռուս զինծառայողները սահմանագծի հետ կապված մոնիթորինգ են իրականացնում։
Տեսանյութը՝ Հետք-ի